բաստուրմատոր

[բաստուրմա + ator] Հայկական արտադրության հիպոթետիկ մաստուրբատոր: Կարող է կիրառվել հետսովետական հայկական սփյուռքի այն ներկայացուցիչներին բնութագրելու համար, ովքեր հայկական ինքնությունը և դրա պահպանումը խիստ ասոցացնում են բաստուրմայի և հարակից այլ հայեցի ապրանքների (օրինակ՝ խաչաձև շշի մեջ լցված կոնյակի, արարատ սարով նկարի) կանոնավոր ձեռք բերման և սպառման գործընթացի հետ:

Տես՝ պաթոսահայ

բարեփողություն

[բարեփոխ/փող + ություն] Հիմնականում օգտագործվում է հարկային մարմինների, ոստիկանության, բանկերի կամ պետական, բյուրոկրատական այլ համակարգերի այն քանակա-որակական դինամիկան նկարագրելու համար, որոնց արդյունքում նշված համակարգերը ձեռք են բերում ավելի քաղաքակիրթ փաթեթավորում և ենթակառուցվածքներ: Օրինակ՝ մեկ պատուհանի սկզբունքով սպասարկող… կին բարետես ոստիկանները… պարզեցված հարկով հարկվելու մասին… կտեղեկացվեն էլեկտրոնային համակարգով: Սակայն, ըստ էության շարունակում են մնալ նույն կեղեքիչ մեքենաները: