գաղջամուղջ

[գաղջ + աղջամուղջ] ՍՍ-ի նախագահության ժամանակաշրջանում Հայաստանի հանրապետությունում տիրող համընդհանուր բարոյահոգեաբանական մթնոլորտը: Համընդհանուր հուսահատության, արտագաղթի, տնտեսական անկման, բարոյալքման, մշակութային դեգրադացիայի հանրագումարը ներկայացնող եզրույթ: Առաջին անգամ գաղջ մթնոլորտ արտահայտությունն օգտագործվել է հենց ՍՍ-ի կողմից 2013թ-ի մարտի 19-ին, ինչից հետո համացանցային մեմերի ու ժողովրդական բանահյուսության մեջ բազմակի շրջանառվելուց հետո դարձել է մեծ ժողովրդականություն և ճանաչելիություն վայելող փոխաբերություն և այժմ մրցակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման հետ ասոցացվող մութուցուրտ եզրի հետ:

Տես նաև՝ մութուցուրտ, արտագաղջ, անսերժություն

գույնզգեղ

[գույնզգույն + տգեղ] Կիրառելի է անճաշակի մեջ չափազանցված պաթետիկ ճոխությունը նկարագրելու համար: Բնորոշվում է ինտերիերի ձևավորման մեջ, հագուկապում, կենսակերպում հայկական ռաբիզի, արաբաարևելյան պսեվդոռոկոկո ոսկեզօծի ու բոտեկսային գլամուռի վտանգավոր համադրությամբ: Պատահում են քրիստոնեական ռեկվիզիտի ակտիվ շահարկմամբ գույնզգեղի ծանր դեպքեր:

գուդուլոտ

[good + ուլոտ] լավը/լավիկը լինելու անհրաժեշտ և բավարար պայմանին համապատասխանող որակական համեմատության աստիճան:

Օգտագործման օրինակ

  • «Ժող, պատկերացրեք մի մարդու, ով ժամանակին նենց գուդուլոտ դեմք ա եղել՝ համ գեղեցիկ, համ ուժեղոտ, համ էլ խելացի, բայց հետո էդ մարդուն պարբերաբար ծեծել, նվաստացրել ու տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառել…»