թոռնո

[անԹաքույց + պոռնո] որևէ իրավիճակի, երևույթի, գործընթացի էության փոխաբերական նույնականությունը պոռնոգրաֆիայի, այսինքն անկանոն և անխնա սեռական հարաբերությունների հետ:

Կիրառման օրինակ՝

  • Հ1-ով կրկին թոռնո ա, գլխավոր դերում՝ մեկ ազգի պարագլուխը:

Տես նաև՝ հոռի

թրաշամանուկ

[թրաշա/հրաշամանուկ] մորուքի միջոցով սեփական նրբազգա և փխրուն էությունը թաքցնել ուզեցող արական առանձնյակ: Առնականության և վայրի-բնականության արտահայտման ժամանակակից միթոմների հովերն ընկած տղամարդկանց շրջանում զանգվածային թրաշապահություն է նկատվում: Սրա արդյունքում ավելի ու ավելի է դժվարանում տարբերել թրաշամանուկներին թրաշաբիձուկներից, քյառթոսահայությանը՝ բոհեմահայությունից, հիպստերահայությանը՝ ծուլամորթ փնթիներից:

Տես նաև՝ անտիդոդիկ

Կիրառման օրինակներ՝

  • «Տիգրան Սարգսյան – Կենդանակերպի նշանը՝ թրաշամանուկ