կրթօճառ

[կրթություն + օճառ] հիմնականում բարձրագույն կրթական համակարգում ներդրված մեխանիզմների և ենթակառուցվածքների ամբողջությունը, որը միտված է ապագա մասնագետին/գիտնականին/գործչին տալու ունիվերսալ հմտությունների համախումբ իշխանական և մերձիշխանական ազդեցության տակ գտնվող բյուրոկրատական համակարգերում սահմանափակ ռեսուրսներին տնօրինելու հարցում մնացած հավակնորդների հանդեպ մրցակցային աավելություններ ձեռք բերելուն:
Այս հմտությունների յուրացմանն իրենց նվիրում են հիմնականում հասարակ ընտանիքներից ելած երիտասարդները, որոնք չունեն այլ ֆինանսական և քաղաքական ազդեցության ռեսուրսներ ունեցող հեռու և մոտիկ ազգականներ: Կրթօճառ կենսափիլիսոփայությունը ներհամակարգային առաջխաղացման ոչ մի սահմանափակում չի դնում, առաջնային ֆորմալ լուրջ աստիճանը ուսխորհրդի կամ որևէ կուսակցության երիտթևի նախագահի պաշտոնն է: