հանրապետականք

[հանրապետական + տականք] վաղ ստալինիզմից մինչ ուշ ուլտրալիբերալիզմ՝ ցանկացած քաղաքատնտեսական ռեժիմում նախանձելի կենսունակություն ցուցաբերող միաբջիջ վարչարարական մակաբույծների դաս, որոնց հայկական լեռնաշխարհում տեղայնացած աբորիգեն տեսակը մասնագիտական գրականության մեջ կոչվում է republicanus armenicus կամ հանրապետականք հայոց: Մակաբույծների այս դասն առհասարակ առանձնանում է պետական և մերձպետական համակարգերը սնող ֆինանսատար անոթներին սերտաճելու և լուսավոր ապագայի համար ներդրվող բոլոր ջանքերը անխնա արտածծելու հատկությամբ: Քանի որ մակաբույծներն ընդհանուր առմամբ օտար մարմիններ են, ապա համաժողովրդական իմունային համակարգին մոլորության մեջ դնելու համար իհայտ է եկել republicanus armenicus pseudointellectum առավել մոդիֆիկացված տարատեսակը, որ ինտելեկտուալ գործունեության նմանակման մեծ վարպետություն է ցուցաբերում, մշակում գաղափարախոսական համակարգ, անգամ խաղում «что, где, когда» և շախմատ:   Այս տարատեսակի սելեկտիվ վերարտադրության հիմնական օջախները բուհերի ուսանողական խորհուրդներն են, այս փուլում մակաբույծի թրթուռը կոչվում է prerepublicanus saqulicum: 

Իրենց զավթած տեղերում համակարգի բարիքների հաշվին պարարտացած հանարապետականքներից շատերը զարմանալիորեն լայն ժողովրդականություն են վայելում՝ իբրև հանրապետքական սուբյեկտներ` կոռուպցիոն փոխշահավետ փոխգործակցության մեջ ներքաշելով և հանցակից դարձնելով նաև իրենցպիսին չհանդիսացող առանձնյակներին և համակարգերին: Սա արդեն լուրջ հայտ է էվոլյուցիային, որովհետև ողջ համակարգը ախտահարելու և ամեն ինչ իրենց վերարտադրությանն ի սպաս դնելու այսպիսի բարձրակարգ վարքագծի չի հասել անգամ անգերազանցելի մակաբույծ համարվող Acari արնախում տզերի ենթախումբը:

Տես նաև՝ հանրապետքարան

հեռվաշեն

[հեռու + շեն] հայկական լեռնաշխարհի անմատույց, քաղաքակրթության համար անհաս հեռուներում գտնվող հիպոթետիկ հայկական բնակավայր, ուր չեն հասնում հեռուստա և  ռադիո ալիքները, չկա ինտերնետ, գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատութունների մասին, տեղյակ չեն Արիստոտելեսի և Պլատոնի ոչ միայն հիմնական աշխատությունների, այլ նաև հավանական գոյության մասին, «հոմովս» կամ «ուտեմ քեզ» արտահայտությունները ընկալվում են ուղիղ իմաստով, աղոթքներն ու անեծքները կարողանում են հակազդել գրավիտացիոն դաշտին և այլն: Քանի որ Հեռվաշենը չի տեղայնացվել GPS համակարգի կողմից, ենթադրաբար այն վերգիտակցական կեցավայր է ու ձեզ հետ, ձեր կողքին ապրողներից շատերի հեռվաշենցի լինելը կարող եք բացահայտել նրանց և իրականության միջև առկա տարածաժամանակային խզումը մատնող տարօրինակ վարքագծից: Քվանտային մեխանիկայի՝ զուգահեռ իրականությունների գոյության հիպոթեզի ջատագովները հաճախ են հղում անում հեռվաշենի առկայությանը, իրենց տեսությունը հիմնավորելու համար:

հորինած երկիր

[Օրինաց/հորինած + երկիր] Օրինաց Երկիր կուսակցության այլընտրանքային ժողովրդական անվանումն է: Ընդգծում է այդ կառույցի գաղափարական սնանկությունն ու քաղաքական անգործունակությունը: Պսեվդոընդդիմադիրից իշխանահաճո քաղաքական ուժի դիրքեր և հակառակը կատարած բազմակի սահուն անցումներից հետ, կազմակերպությունը 2015թ վերափաթեթավորվեց նոր՝ Հայկական վերածնունդ անվան տակ:

Օգտագործման օրինակներ՝

  • Բնությունը պատահական չի ստեղծել սեքսը՝ երկուսի միավորումը կարևոր նշանակություն ունի առողջ գեների փոխանակման տեսանկյունից, իսկ այ ինքն իր հետ միավորվող տեսակը դատապարտված է, ինպես Հայկական վերածնունդ միավորում անվան տակ ինքն իր հետ միավորվող Հորինած երկիր կուսակցությունը:

հուսափաբ

[հուսախաբ + փաբ] 2013-2017 թվականներին Երևանի կենտրոնական փողոցների կիսանկուղներից մեկում սեփական փաբ ունենալու երազանքից ծնված, բայց գոյատևման ոչ մի շանս չունեցող մանր ձեռներեցություն, որը փոխարինելու եկավ տաքսի սերվիսների և հացի փռերի 2000-ակնների և կոմիսիոն ստոլիկների 90-ականների տենդին կամ տռենդին:

Տես նաև՝ թրաշամանուկ

հոռի

[հոռի + ոռի] վատ, շատ վատ, ավելի վատ քան կարելի էր երևակայել: Վերջերս ավելի ու ավելի հաճախ է սկսել օգտագործվել ֆեյսբուքահայերենում, քանի որ անթաքույց հղում ունի վատթարագույնի մեկ այլ հոմանիշ՝ ոռի ածականին:

Օգտագործման օրինակներ

  • Հայտնի մարդիկ ընթերցում են BlogNews-ում իրենց մասին գրված չար, անսիրտ, հոռի քոմենթները…

Տես նաև՝ թոռնո

հետամուտ

[հետև + մուտք] ծառայողական պարտականություններից դուրս վերադասին կամ այլ իշխանություն ունեցող անձին շահադիտական նպատակներով շողոքորթելը, քծնելը, ծառայություններ մատուցելը: Ժողովրդական բանավոր խոսքում տարածված է «ոռ մտնել» արտահայտությունը: Նոր ժամանակներում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց կողմից կարող է ընկալվել իբրև հոմոֆոբ արտահայտություն:

Տես նաև՝ կրթօճառ, մտավոռական

հանցադուլ

[հանցանք + հացադուլ] Ընտրություններից առաջ գործող քաղաքական գործչի ընդգծված բարեպաշտական կեցվածքը՝ ընտրազանգվածի համակրանքը վերանվաճելու ակնկալիքով:

Տես նաև՝ կարճաթև հիշողություն