ներդաշնակ

[ներքին + դաշնակ] անկախ ազգության, սեռի ու տարիքի յուրաքանչյուր մարդու բնորոշ է սեփական ներքին դաշնակի առկայությունը: Ներքին դաշնակը, ինչպես և քաջածանոթ ներքին ստրուկը մարդու ներքին ազատականացմանն ու ոգևոր աճին խոչընդոտող մտավոր մակաբույծներ են, որ իրարից տարբերվում են միայն գաղափարական պատրաստվածությամբ: Եթե ներքին ստրուկը դրդում է տարերային ստրկամտության, ապա ներքին դաշնակը դա անում է գաղափարապես հիմնավորված ու մարտական բարձր ոգու հանգամանքներում: Ներքին դաշնակն անթրաշ է, ագրեսիվ, ինքնամեծար, ինքնանպատակ և պահանջատեր (պահանջելիքը կապ չունի): Ներքին դաշնակը ոչ թե քաղաքական, այլ մտաորսական կատեգորիա է, որ պարարտ հող է գտնում պատմական անորոշ հանգամանքներին և մարտական ռոմանտիկային հղումներ անելիս:

նյարդասպան

[նյարդ + սպանել] Իր գոյությամբ, ներկայությամբ կամ գործունեությամբ մարդու նյարդային բջիջների անդառնալի զանգվածային ոչնչացմանը նպաստող անձ: Նյարդասպանության գործում գիտակցված բարձր վարպետության հասածներին կոչում են նաև սերիական նյարդասպան: