շպարազինություն

[շպար + սպառազինություն] Իգական սեռի մարդկային առանձնյակների շրջանում տարածված ներկանյութերի և դեմքին դրանց լղոզման գործիքների, միջոցների սպառնալից համախումբ՝ հակառակ սեռի առանձնյակների մոտ (ձեռի հետ) առավել ցանկալի երևալու, դեմքը գեղեցկության հանրահռչակված ստանդարտներին համապատասխանեցնելու, առօրեական ձանձրույթը հաղթահարելու, սահմանափակ ռեսուրսների (արուների) համար մրցակից առանձնյակների հետ շպարազինությունների մրցավազքի մեջ մտնելու և այլ անհասկանալի դրդապատճառներով: Այս իրավիճակից օգտվում և այն շահարկում են շպարամթերքի խոշոր արտադրողներն, ովքեր այսպես կոչված նրբագեղության և սեքսուալության հանրահռչակվող և կասկածելի արագությամբ թարմացվող ստանդարտների հիմնական ֆինանսավորողն են: