սելֆիդայի

[selfie + ֆիդայի] Հայ իրականության մեջ վայ-ֆիդայիների սելֆիմանիա երևույթն առաջին անգամ ցցուն կերպով ի հայտ եկավ հայ-ադրբեջանական 2016թ. ապրիլյան պատերազմին հաջորդած շաբաթվա ընթացքում, երբ նկատվեց դեկոլտե կամուֆլյաժով աստղիկների, դեգեներալների, օլիգառլախների և այլ հանրապետականքի ցուցադրական և անխնա ներհոսք դեպի Արցախ:

Սելֆիդային ցանկացած իրադարձություն սեփական անձի հանրահռչակմանը ծառայեցնելու հմուտ վարպետ է: Ինֆորմացիոն առիթից հոտ չի գալիս՝ ասում է սելֆիդայու ճշմարտությունը, հայտնվիր ճիշտ պահին ճիշտ տեղում տեսախցիկի առջև, երևա և երևելի կլինես քանի գործում են սլաքեյեմն ու ֆեյսբուքի գովազդը:

սառնամանյակ

[սառնամանիք/maniac] Հայաստանում հիմնականում մարտին եղանակների փորձնական (demo) տաքացմանը հաջորդող ջերմաստիճանի կտրուկ անկումը, որն ուղեկցվում է բերքատու ծառերի զանգվածային ցրտահարմամբ, հաղորդակցության ուղիների վատթարացմամբ, սեզոնային հիվանդությունների մասսայական տարածմամբ և այլ ուղեկից փորձանքներով: Սառնամանյակի ավագ շաբաթին ավանդաբար նախորդում է գյուղտնտնախի համահայկական փոստահարությունը էքստերիերի և ինտերիերի կանխարգելիչ ծխային պրոցեդուրաներ  անցկացնելու թեմայով և հաջորդում՝ ծիրանի գնի 500%-ով թանկացման կանխատեսումը: Ժողովրդական բանահյուսության մեջ ընդունված «պառվի ուլեր» արտահայտության ուրբանիզացված տարբերակն է:

Տես նաև՝ նամարտություն, սայթյունավտանգ

Սպասացանկ

Մեկնության իրենց հերթին սպասող այլերեն բառերի ցանկ:

  1. ազատամարդ [ազատամարտ + մարդ]
  2. այլախոհանոց [այլախոհ + խոհանոց]
  3. այլասահմանցի [այլ + արտասահմանցի]
  4. ամենաworry
  5. ամոթելլա
  6. անոռուկ [անմոռուկ + ոռ]
  7. անոռուգլուխ
  8. անհայտ ձեռներեց
  9. անտառակույս [անտառ + անտարակույս]
  10. ասքային ժողով [ասք + ազգային ժողով]
  11. ապագահ [ապագա – նախագահ]
  12. ափռցփռ
  13. բադապռոշ
  14. բադրջանակ [բադրջան + ատրճանակ]
  15. բարեքանդ [բարեկարգ + քանդված]
  16. բարգավիճակ [բարգավաճ + կարգավիճակ]
  17. բարիվրացիություն
  18. բացել, բացվել, բացում ա
  19. բդել
  20. բըլթըցնել
  21. բիթի
  22. բլդուխ
  23. բուծիկահայուհի [բուծիկ + հայուհի]
  24. բոզտիկան [բոզ + ոստիկան]
  25. գերթերություն [գերտերություն + թերություն]
  26. գեղեցըկցըկուհի [գեղեցկուհի + ցկցկալ]
  27. Գրանտակերտ / Տիգրանտակերտ
  28. գողստիկան [գող + ոստիկան]
  29. դալմայոբ – [դալմա/долбоёб]
  30. դանդալոքշ – [դանդաղ + լոքշ]
  31. դանդուռգեն [դանդուռ + գեն]
  32. դրամապանական [դրամապանակ + տրամաբանական]
  33. դնջասենյակ
  34. եՎովայի վկաներ [Եհովայի վկաներ + Վովա]
  35. եզաճկուն [եզ + հեզաճկուն]
  36. զազրույթ [ձանձրույթ + զայրույթ] 
  37. զզվահայաց
  38. զուգադարան [զուգարան + գրադարան]
  39. զուռնալիստիկա [զուռնա + ժուռնալիստիկա]
  40. թասիբան [թասիբ + Թալիբան]
  41. Թաթուլաթերապիա [Թաթուլ + թերապիա]
  42. թույնզգույն [թույն + գույնզգույն]
  43. ինապլանիծյան
  44. ինքնահայվան
  45. լռագրող
  46. լռվելյայն
  47. Լիսկաբոն (Գորիս)
  48. Լրբանկատ – պադյեզդի դեմի նստած տատիկ
  49. Լրբազան
  50. լոդրերի պալատ
  51. լուսաբաց կիսամուտներ
  52. խաշթագ – [խաշ + hashtag]
  53. խաբարղզիկ
  54. խեռանալ
  55. խզարել
  56. խորենացույց‬ [խորենացի + ցույց]
  57. խրախուզել [խրել + խուզել]
  58. Ծախսաձոր
  59. ծառայոգրաֆ, ծառայոմետր (հայրենիքին մատուցած ծառայությունների չափիչ)
  60. ծնգլահան
  61. կաքավնի [կաքավ + աղավնի]
  62. կարճաթև հիշողություն –
  63. կեղծարք
  64. կնածեծար
  65. կկել –
  66. կպռշկել –
  67. կուսատաղանդ – [կույս + տաղանդավոր] կույս մնալու արվեստը
  68. համազուսպ
  69. հայադարձել
  70. հայուգեն – [հայ + գեն]
  71. հաստավիզնես [հաստավիզ + բիզնես] vs վիզնես, վիզնեսմեն
  72. հաքմեջ [hack + քաքմեջ] – վնաստաու կիբեռձեռնարկ
  73. հրազդանին – [Հրազդան + гражданин)
  74. հրաշալամուկ
  75. ճաքել
  76. մանրավաճառ
  77. մայրամութ
  78. մատուցանտ
  79. մերժվածք
  80. մենուետ [մենուա + մինետ]
  81. մզզցնել
  82. մկնաբանություն
  83. մոռահան [մոռանալ + ոռահան]
  84. մոլիգարխ, մոլագարխ
  85. մորակառույց
  86. յոնջլախ
  87. նախագիժ
  88. նախակա
  89. նանար
  90. շինարար, շինարվեստ, շինհրապարակ
  91. շշմելուկ
  92. ուրբաթհարբաթ‬
  93. չաղբանտարկյալ
  94. չաֆորիզմ
  95. չդնես – keep calm
  96. չորով դնել
  97. չմավահան
  98. պիղծինգ [պիղծ + փիրսինգ]
  99. սայթյունավտանգ
  100. սրտել
  101. ստեղնամարտիկ [ստեղնաշար + մարտիկ]
  102. սուտատուս
  103. վազանցք –
  104. վայվայ
  105. վարկածախնդիր
  106. տեսամյութ – [տեսանյութ + mute]
  107. տխրաշեն, դարդաշեն
  108. տիեզերաքնած
  109. ցեղագռդոն
  110. ցեղակլոուն [ցեղակրոն + клоун]
  111. ցկցկալ, տժժալ
  112. ցվրվել
  113. ուռճացուցիչ
  114. Փաբեցի, փաբեցու փողոց, հարբեցու փողոց
  115. փաթթած ունենալ
  116. փականավոր գործիչ
  117. փողզիջում
  118. քերակրոն [քերական + ցեղակրոն]
  119. Քյարթագեն [քյառթ + Կարթագեն]
  120. քյոլել
  121. քյալբանտարկյալ
  122. օլիգառլախ
  123. ֆեյքագետ
  124. ֆեհսբուքուբորան [ֆեյսբուք + բուքուբորան]
  125. ֆիրդուստան
  126. ֆորբսակյաց