տարոնայք

[Տարոն + պարոնայք] Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, իր աշխատակազմին և նրանց կողմից քաղաքային տնտեսության կազմակերպման մեթոդիկային տրված համահավաք եզրույթ: Քամահրական բնույթի արտահայտություն է: Հղում է այն հանգամանքներին, որ Տարոն Մարգարյանի քաղաքապետութան ժամանակահատվածը աչքի է ընկնում Երևանի անճաշակ ձևավորման, բազմակի ասֆալտապատումներով և այլ չհիմնավորված գնումներով փողերի լվացման, պատմական մի շարք շենքերի քանդման և անճոռնի նորակառույցների կառուցման, կոմունալ տնտեսության վատ կազմակերպման հատկանիշներով:

Տես նաև՝ քանդոն, քաղաքապետքարան, քաքապետ, քաղաքակռտություն

Կիրառման օրինակներ

  • «Պարոնայք Տարոնայք, Բարև Ձեզ: Ծարավ Աղբյուրի բնակիչները սրտնեղած են. նենց եք մաքրել, մի կտոր ձյուն չեք թողել, երեխեքը միքիչ խաղան:»
  • «Իհարկե սիրունը տեսնելը ավելի հաճելիա, իհարկե կարելիա քաղաքի կենտրոնում ծաղիկներ տնգել ու հազար ռակուսից նկարել թե ոնց են տարոնայք գալիս ու ծաղկեդաշտերի բացում անում»

տռֆս

[տ + ռ + ֆ + ս] Բաղաձայների պատահական և անսկզբունքային համադրություն: Արտահայտում է անիմաստ ձգձգվող, անհարկի ծամծմվող վարքագիծը մի իավիճակում, երբ առավել գործուն քայլեր են ակնկալվում: