դեգեներալ

[դեգեներատ + գեներալ] Ռազմական ռեսուրսը անգրագիտորեն և բարբարոսաբար քաղաքացիական և քաղաքական ռեսուրսի վերածել ցանկացող բարձրաստիճան զինվորական: Կիրառվում է այն բարձրաստիճան զինվորականներին նկարագրելու համար, ովքեր մարտի դաշտում քիչ թե շատ հաջողված կամ հետագայում միֆականացված զինվորական կարիերայից հետո հետպատերազմյան շրջանում հիմնականում ՊՆ-ից քերած միջոցներով դեգրադացան մինչև կալվածատիրական ձեռներցությունն ու համամասնական քաղաքականությունը: Աչքի են ընկնում պատերազմի բովով անցածի և բազմաթիվ դժվարություններ տեսածի (բարբարոս) արտաքինով, անողոք հայերենով և իռացիոնալ-ագրեսիվ հանրային պահվածքով: Խրախուսում են մատաղ սերնդի հիտլերյուգենտյան ոճով ռազմահայրենասիրական դաստիարակությունն իրենց հովանու ներքո ու վաղ ֆեոդալական իրավահարաբերությունները:

Կիրառման օրինակներ

  • Այսինքն Հանրապետական գաղափարական հենասյունը այժմ պահում են Դեգեներալ Մանվելը, Դեգեներալ Սեյրանը, Շմայսը, Լֆոն և …

Տես նաև՝  սելֆիդայի

Share Button

Մեկնաբանություններ

մեկնաբանիր ֆեյսբուքահայության համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *